2019-ին «Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունը սպասարկել է 12.300 հիվանդի

22:21   29 հունվարի, 2020

«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն աշխատում է հայաստանյան բոլոր եւ միջագային տարբեր ապահովագրական կազմակերպությունների հետ:

Ինչպետ տեղեկացնում է բուժկենտրոնի պաշտոնական կայքը, ապահովագրական տարբեր ծրագրերով 2019 թվականին ծառայությունը սպասարկել է 12.300 հիվանդի, նախորդ տարիների համեմատ՝ 30 տոկոսով ավելի:

Ապահովագրությամբ բուժօգնություն ստացողների թիվն ավելանում է ամեն ամիս եւ ունի մի շարք պատճառներ՝ մասնագիտական բարձր որակ, նորագույն սարքավորումներ, կազմակերպչական բարձր մակարդակի աշխատանքներ՝ 24 ժամ 7 օր ձեւաչափով:

Արված է ամեն ինչ, որպեսզի ապահովագրությամբ հիվանդը ստանա ոչ միայն պատշաճ բուժօգնություն, այլեւ այն կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում:

Մանրամասը՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine