Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 427-ի. Հոնկոնգում գրանցվել է մահվան առաջին դեպքը

09:56   4 փետրվարի, 2020

Նոր 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 427-ի, իսկ վարակվածները 20 629-ն են, որից 2790-ը (14%) գտնվում էին ծանր վիճակում: Այս մասին հայտնում է worldometers.info- ն:

NCBC-ի տվյալների համաձայն` Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. մահացածը 39-ամյա տղամարդ է:

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսից առաջացած թոքաբորբն արդեն ավելի շատ մարդ է սպանել, քան 2002-2003 թվականներին Չինաստանում բռնկված թոքաբորբի համաճարակը: Այս մասին հաղորդում է BNO News կայքը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Իսկ Հոնկոնգի համալսարանի գիտնականները պնդում են, որ 2020 թվականի հունվարի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվել է մոտ 75 815 մարդ, ինչը տասն անգամ ավելին է, քան պաշտոնական թվերը:



© NEWS.am Medicine