Ֆերմերը դաշտի վրա տրակտորի եւ գութանի միջոցով հաղորդագրություն է ստեղծել կորոնավիրուսի մասին

12:56   4 փետրվարի, 2020

Իտալացի ֆերմեր եւ նկարիչ Դարիո Գամբարինը Վերոնայի մերձակայքում դաշտում հաղորդագրություն է ստեղծել կորոնավիրուսի բռնկման մասին:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ նա տրակտորի եւ գութանի միջոցով պատկերել է չինական հիերոգլիֆներ եւ լատինատառ գրել վիրուսի անվանումը:

Նա հույս ունի այս կերպ ուշադրություն գրավել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի վրա:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 427-ի, իսկ վարակվածների թիվը՝ 20 629-ի, որոնցից 2790-ը (14 տոկոսը) հիմա կրիտիկական վիճակում է: Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 27 երկրում:



© NEWS.am Medicine