Հայաստանում մարտից կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղ ունեցող կանայք կստանան տրաստուզումաբ պետպատվերի շրջանակում

13:32   4 փետրվարի, 2020

Հայաստանում այս տարվա մարտից կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղ ունեցող կանայք կստանան տրաստուզումաբ պետպատվերի շրջանակում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը:

Նրա խոսքով՝ տրաստուզումաբը շատ թանկ դեղ է, եւ այդ պատճառով HER2 դրական քաղցկեղ ունեցող շատ երիտասարդ կանայք չեն կարողացել լիարժեք բուժում ստանալ, քանի որ քչերը կարող են իրենց թույլ տալ գնել այդ դեղը:

Այժմ կանայք, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղ 1-3 փուլերում, կկարողանան ստանալ այդ դեղը պետպատվերի շրջանակում:

Հիշեցնենք, որ HER2 դրական ուռուցքները էստրոգեն անկախ ագրեսիվ ուռուցքներ են, որոնցում արտահայտված է HER2 օնկոգենի ամպլիֆիկացիան: Դրանք կազմում են բոլոր տեսակի կրծքագեղձի քաղցկեղի 8-15%-ը եւ տարբերվում են ագրեսիվությամբ եւ հիվանդության բացասական արդյունքի բարձր հավանականությամբ:  



© NEWS.am Medicine