Կինը լիպոսակցիայի ժամանակ կոմայի մեջ է ընկել եւ մահացել

13:14   5 փետրվարի, 2020

Հոնկոնգից կինը որոշել է ազատվել ավելորդ քաշից լիպոսակցիայի օգնությամբ: Պրոցեդուրայի ժամանակ նա կոմայի մեջ է ընկել եւ մահացել, հաղորդում է AsiaOne-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով՝ կնոջը լիպոսակցիա են արել Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի կլինիկաներից մեկում: Երբ նա կոմայի մեջ է ընկել, նրան միանգամից տեղափոխել են ավելի խոշոր կլինիկա, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Մահվան հստակ պատճառը չի նշվում: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

Հոնկոնգից պլաստիկ վիրաբույժ Հո Չհիուի խոսքով՝ պացիենտը կարող էր կոմայի մեջ ընկնել անեսթեզիոլոգի սխալի պատճառով:

«Դա կարող էր անեսթեզիայի ժամանակ ալերգիկ ռեակցիա կամ դեղերի գերդոզավորում լինել: Արդյունքում պացիենտը դադարել է շնչել կամ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Հենց լիպոսակցիայից բարդությունները առաջանում են վիրահատությունից մի քանի ժամ կամ նույնիսկ մի քանի օր անց»,- ասել է մասնագետը:  



© NEWS.am Medicine