Մահացու վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել են խումհարի հետ

23:47   5 փետրվարի, 2020

Անգլիական Բոֆորթ գյուղից (Գվենթ կոմսություն) 62-ամյա Դեւիդ Ուիլյամսը ընտանեկան երեկույթից հետո հաջորդ օրը սկսել է իրեն տարօրինակ պահել եւ չկապակցված խոսել: Բոլորը մտածել են, թե նրա մոտ ուղղակլի խումհար է, բայց պարզվել է, որ հիվանդ էր վտանգավոր էնցեֆալիտով (գանգուղեղի բորբոքում), որի բարդությունների պատճառով մի քանի ամիս անց մահացել է:

The Mirror-ը հայտնում է, որ 2018 թվականի ապրիլին Դեւիդը ընտանեկան խնջույքի ժամանակ մի քանի ալկոհոլային ըմպելիքներ է գործածել: Հաջորդ օրը նա չի կարողացել անկողնուց ելնել եւ անհոդաբաշխ է խոսել: Բոլորը որոշել են, որ նրա մոտ խումհար է, բայց շուտով պարզ է դարձել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա մոտ էնցեֆալիտ է. մահացու վտանգավոր հիվանդություն, որն անհապաղ բուժում է պահանջում:

Դեւիդը հաջորդ 3 շաբաթն անցկացրել է հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո:

Նրա դուստր Ջեյդն ասել է, որ ընտանիքի անդամներին ամենից շատ վախեցնում էր արագությունը, որով հիվանդությունը զարգանում էր, քանի որ նախօրեին ամեն ինչ նորմալ էր:

Դեւիդը մահացել է 2019 թվականի հունվարին:



© NEWS.am Medicine