Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 565-ի

09:07   6 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 565-ի: Չինաստանում վիրուսի հետեւանքով մահվան 73 նոր դեպք է գրանցվել մեկ օրում:

Ըստ worldometers.info-ի տվյալների՝ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 28 276, որոնցից 3863-ը (14 տոկոսը) կրիտիկական վիճակում է: Բուժվածների թիվը կազմում է 1173:

Վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 28 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ԱՄԷ-ում, Իսպանիայում, Բելգիայում եւ այլ երկրներում:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն անցկացրել են կորոնավիրուսի ավելի քան 20 թեստ, բոլորի արդյունքները բացասական են եղել:



© NEWS.am Medicine