Գիտնականները մարդու օրգանիզմում էֆեկտիվ պաշտպանություն են գտել քաղցկեղից

23:47   7 փետրվարի, 2020

Գերմանական Օսնաբրյուկի համալսարանի եւ ամերիկյան Սանտա-ֆեի ինստիտուտի գիտնականները պարզել են, թե ինչ մեխանիզմներ կան կենդանի օրգանիզմներում, այդ թվում նաեւ` մարդու, որոնք բջիջներին թույլ չեն տալիս քաղցկեղային դառնալ:

Ինչպես հաղորդվում է MedicalXpress կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հետազոտողներին հաջողվել է բացահայտել երկու հիմնական պատճառ, որոնք քաղցկեղային բջիջներին խանգարում են օգտվել մարմնի ռեսուրսներից`արագ տարածման համար: Դրանց թվում են աճի գործոնների արտադրության ծախսերը, ինչպես նաեւ` առավելությունների շրջանակը, որոնք ստանում են հարեւան բջիջները:

Այլ կերպ ասած, մուտանտային քաղցկեղային բջիջների եւ սովորական առողջ բջիջների միջեւ մրցակցություն գոյություն ունի. երբ մուտանտային բջիջ է հայտնվում և սինթեզում է ուռուցքի հետագա զարգացման համար անհրաժեշտ աճի գործոնները, հարևան բջիջները եւս ռեսուրսներ են ստանում, ինչի շնորհիվ միայնակ մուտանտային բջիջները կորցնում են առավելությունը եւ չեն կարողանում մեծ արագությամբ բազմապատկվել:

Սակայն, եթե քաղցկեղային ուռուցքը հասնում է որոշակի կրիտիկական չափի, ապա սկսում են գերակայել մյուս մեխանիզմները, որոնք նպաստում են ուռուցքի հետագա աճին, եւ, այսպես կոչված, պաշտպանիչ մեխանիզմներն արդեն դադարում են աշխատել նախկինի պես:



© NEWS.am Medicine