Գիտնականներն առավելագույնս անվտանգ հակավիրուսային գործակալ են գտել

22:16   7 փետրվարի, 2020

Ժնեւի համալսարանի գիտնականները շաքարի հիմքով նոր միջոց են մշակել, որը կարող է արդյունավետորեն պայքարել վիրուսային վարակների, օրինակ՝ գրիպի, Էբոլայի եւ կորոնավիրուսների դեմ, գրում է Mail.ru-ն:

Որոշ նյութեր կարող են սպանել վիրուսները ուղիղ կոնտակտի ժամանակ: Դրանց թվում են, օրինակ, քլորակիրը: Սակայն նման նյութերը, որպես կանոն, թունավոր են մարդկանց համար: Իսկ հակավիրուսային բժշկական դեղամիջոցները սովորաբար չեն սպասնում վիրուսը, այլ զսպում են օրգանիզմի վրա վիրուսային ծանրաբեռնվածության աճը: Սակայն խնդիրն այն է, որ վիրուսները հաճախ մուտացվում են, ինչը նվազեցնում է ստանդարտ թերապիայի արդյունավետությունը:

Ժնեւից մասնագետները նոր մոտեցում են առաջարկել վիրուսները ոչնչացնելու համար: Նրանք ուշադրություն են դարձրել ցիկլոդեկստրիններին՝ ածխաջրեր, ածանցյալ գլյուկոզաներ: Այդ միացությունները վիրուսների մոտ բարձր կայունություն չեն առաջացնում եւ թունավոր չեն օրգանիզմի համար: Դրանց մոլեկուլները ոչնչացնում են վիրուսը կոնտակտի ժամանակ՝ դրան զրկելով օրգանիզմը վարակելու հնարավորությունից:    

Ցիկլոդեկստրինները տարբերվում են բարձր կայունությամբ, ինչու թույլ է տալիս դրանք ավելացնել կրեմների, գելերի, նազալային սփրեյների մեջ:  



© NEWS.am Medicine