Ինչպես են դատարկվել Չինաստանի փողոցները կորոնավիրուսի պատճառով (ֆոտո)

12:51   8 փետրվարի, 2020

2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի շատ քաղաքներ փակ են կարանտինի համար: Եթե նախկինում այդ քաղաքներում կյանքը եռում էր, այսօր դրանք դատարկվել են:

Չինաստանում ամանորյա արձակուրդները երկարաձգել են, ուսումնական հաստատությունները չեն աշխատում, իսկ քաղաքացիների տեղաշարժն ու այլ մարդկանց հետ շփումները սահմանափակվել են:

Շատ տուրիստական վայրեր, այդ թվում Չինական Մեծ պատն ու Շանհայում Դիսնեյլենդը, փակ են այցելությունների համար:

Խոշոր քաղաքների մեծամասնությունում ամեն օր փողոցների սանիտարական աշխատանքներ են տարվում: Շատ շենքում մաքրում են նաեւ վերելակները:

Շենքերի մուտքերի մոտ չափում են մարդկանց ջերմությունը եւ աննշան կասկածի դեպքում ուղարկում հիվանդանոց:   

Ֆոտո՝ Aly Song / Reuters, Wu Hong / EPA / ТАСС, Thomas Peter / Reuters, China Daily / Reuters, Zuma / ТАСС, CNSPhoto / Reuters   



© NEWS.am Medicine