Հակաբիոտիկներ ընդունելիս 3 կոպիտ սխալ

16:33   9 փետրվարի, 2020

Հակաբիոտիկների սխալ օգտագործումը կարող է հանգեցնել դեղամիջոցների նկատմամբ բակտերիաների դիմակայունության, ինչի հետեւանքով սովորական վարակների բուժումը շատ կբարդանա:

Ի՞նչ սխալներ են մարդիկ առավել հաճախ անում հակաբիոտիկներ ընդունելիս:

Սխալ 1. ՍՇՎՎ-ի կամ հարբուխի դեպքում հակաբիոտիկների ընդունում

Հարբուխի կամ ՍՇՎՎ-ի հարուցիչները վիրուսներն են, իսկ հակաբիոտիկներն արդյունավետ են բակտերիաների դեմ պայքարում: Այդ պատճառով ընդունել դրանք հարբուխի կամ ՍՇՎՎ-ի դեպքում չի կարելի. ձեր վիճակը դրանք ոչ միայն չեն լավացնի, այլ կվատացնեն՝ խախտելով աղիների միկրոֆլորայի բալանսն ու թուլացնելով իմունային համակարգը:

Սխալ 2. Հակաբիոտիկների չկանոնակարգված ընդունում

Եթե բժիշկը նշանակել է հակաբիոտիկներ, դրանք չի կարելի ընդունել երբ պատահի. ժամանակային ինտերվալների խիստ պահպանումը թույլ կտա ապահովել օրգանիզմում ակտիվ բաղադրիչի բավարար քանակությունը. միայն այդ դեպքում բուժումը լիովին արդյունավետ կլինի:

Ի՞նչ անել.

Սխալ 3. Հակաբիոտիկների ընդունման վաղ ընդհատում

Ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել հակաբիոտիկների ընդունումը, եթե անգամ ձեր ինքնազգացողությունն արդեն լավացել է եւ հիվանդության բոլոր ախտանիշներն անցել են: Հակաբիոտիկների կուրսը միշտ պետք է ավարտին հասցնել:



© NEWS.am Medicine