Հանգստի վիճակում նորմալ անոթազարկ. նման հասկացություն գոյություն չունի

20:45   8 փետրվարի, 2020

Հանգստի վիճակում նորմալ անոթազարկ հասկացություն պարզապես գոյություն չունի: 100 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ անոթազարկը կարող է տարբերվել րոպեում 70 հարվածի սահմաններում. մեկի մոտ նորմա է համարվում 40 հարվածը, մյուսի մոտ՝ 109-ը:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, Scripps Research Translational Institute-ի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է PLOS ONE-ում, ցույց է տվել, որ հանգստի վիճակում անոթազարկի ցուցանիշների վրա կարող են ազդել տարիքը, սեռ եւ քաշը, ծխելը եւ ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաեւ քնի որակը:

Յուրաքանչյուր մարդու մոտ այդ ցուցանիշը մնում է քիչ թե շատ մշտական, սակայն երբեմն դրա փոփոխությունը կարող է ցույց տալ խնդիրները:

Գիտնականների խոսքով՝ երկար ժամանակ հանգստի վիճակում նորմալ անոթազարկ էր համարվում րեպում 60-100 հարվածը, սակայն այժմ այդ շրջանակները մեծացել են՝ 40-109 հարված: Միջինում տղամարդկանց մոտ անոթազարկը տատանվում է 50-80-ի սահմաններում, իսկ կանանց մոտ՝ 53-82: 



© NEWS.am Medicine