Երեւանի պոլիկլինիկաներում բուժսպասարակում ստանալու համար հնարավոր է հերթագրվել առցանց եղանակով

11:27   10 փետրվարի, 2020

Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով՝ armed.am կայքի միջոցով:

Երևանի քաղաքապետարանի և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության համագործակցության արդյունքում պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։

Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն, քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։ Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո, հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։

Սպասարկող բժշկի մոտ առցանց եղանակով հերթագրվելու համար անհրաժեշտ է․

Նշված տվյալները լրացնելուց հետո՝ քաղաքացին իր գրանցած բջջային հեռախոսի համարին կարճ հաղորդագրությամբ կստանա կոդ, որը համապատասխան բաժնում լրացնելուց հետո կիրականացվի գրանցումը համակարգում։

Գրանցվելուց հետո քաղաքացին նույն տվյալներով ևս մեկ անգամ պետք է մուտք գործի համակարգ, որի ժամանակ արդեն նրան տեսանելի կլինեն այն թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի տվյալները, որի մոտ նա կցագրված է պոլիկլինիկայում, ինչպես նաև՝ նշված մասնագետի աշխատանքային ժամանակացույցն  ու ազատ ժամերը։

Հարմար ժամն ընտրելուց հետո՝ քաղաքացին կարող է գրանցել այցը։ Տվյալներն անմիջապես կփոխանցվեն պոլիկլինիկա։

Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չի լինի նախապես գրանցված ժամին այցելել, ապա կրկին մուտք գործելով համակարգ՝ հնարավոր է փոխել այցի ժամը կամ չեղարկել այցը։

Առցանց գրանցմանը զուգահեռ՝ շարունակում է գործել նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու կարգը։



© NEWS.am Medicine