Սիլդենաֆիլի գործածումը կարող է տեսողության համար անսպասելի հետեւանքներ առաջացնել

23:47   11 փետրվարի, 2020

Սիլդենաֆիլի (հայտնի է որպես վիագրա) գործածումը կարող է տեսողության համար անսպասելի հետեւանքներ առաջացնել: Այս դեղամիջոցի կողմնակի էֆեկտներով մի քանի հետաքրքիր կլինիկական դեպքեր են ներկայացված Frontiers in Neurology ամսագրում:

Պացիենտները 38-57 տարեկան 17 տղամարդ էին, որոնք 48 ժամվա ընթացքում մինչեւ բժշկի դիմելը ընդունել էին դեղամիջոցի մեկական 100 միլիգրամանոց հաբ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Պացիենտները նախկինում սիլդենաֆիլ չէին գործածում եւ աչքերի հետ կապված խնդիրներ չունեին:

Ինը դեպքում պացիենտների մոտ որպես կողմնակի էֆեկտ դիտվել է լույսից վախ, իսկ 13 դեպքում՝ գունային ընկալման խանգարում, 9 դեպքում՝ տեսողության սրության խանգարում, 3 դեպքում՝ ստերեոպսիս, 6 դեպքում՝ կոնտրաստային զգայունություն, 8 դեպքում՝ անոմալ լայնացած բբեր:

Հատկանշական է, որ չնայած սիլդենաֆիլի կողմնակի էֆեկտների մեծ մասը մի քանի ժամվա ընթացքում վերանում է, պացինետների մոտ տեսողության խանգարումներն անցել են դեղամիջոցն ընդունելու պահից 21 օր հետո:

Հրապարակման հեղինակների խոսքով՝ որոշ մարդիկ դեղամիջոցի հանդեպ բարձր զգայունություն ունեն՝ պայմանավորված նյութափոխանակության առանձնահատկություններով, ուստի նրանք պետք է վիագրայի ընդունումը սկսեն չափավոր դեղաչափից:



© NEWS.am Medicine