Տղամարդը 27 կգ նիհարել է երիկամը երկվորյակ եղբորը նվիրաբերելու համար (ֆոտո)

15:58   11 փետրվարի, 2020

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքից Ջեյմս Ինգլին 27 կգ նիհարել է, որպեսզի երկվորյակ եղբոր համար երիկամի դոնոր դառնա: Այս մասին հայտնում է Unilad պարբերականը:

2016 թվականին 26-ամյա Դալթոն Ինգլիի մոտ ախտորոշել են գլոմերուլոնեֆրիտ՝ հիվանդություն, որի հետեւանքով ինչ-որ ժամանակ անց երիկամները սկսում են չգործել: Դալթոնը պարբերաբար դիալիզի կարիք ուներ: Իսկ 2018 թվականին թոքաբորբով հիվանդանալուց հետո ստիպված էին նրան միացնել հեմոդիալիզի սարքին: Դրա պատճառով նա ստիպված էր աշխատանքից ազատվել:

Երիտասարդը երիկամի փոխպատվաստման կարիք ուներ, իսկ դոնոր է դարձել նրա երկվորյակ եղբայր Ջեյմսը: Ճիշտ է, վիրահատության թույլտվություն ստանալու համար Ջեյմսը պետք է նիհարեր, իսկ դրա համար նա ստիպված էր իր կենսակերպն ամբողջությամբ փոխել. նա սկսել է ավելի երկար քնել, անցել է առողջ սննդի եւ ամեն օր ֆիզկուլտուրա կատարել:

Երբ Ջեյմսը 27 կգ նիհարել է, բժիշկները կարողացել են նրա երիկամը փոխպատվաստել եղբորը: Վիրահատությունը հաջող է անցել, Դալթոնը հիմա իրեն լավ է զգում: Նա դեռեւս աշխատանքի չի գնում, բայց դա կկարողանա անել մոտ ժամանակներս:

  



© NEWS.am Medicine