Նոր կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է հասնել 24 օրվա

20:58   11 փետրվարի, 2020

Նոր կորոնավիրուսի առավելագույն ինկուբացիոն շրջանը կարող է հասնել 24 օրվա, իսկ միջին ցուցանիշը 3 օր է: Նման եզրակացության են եկել չինացի մասնագետները՝ ուսումնասիրելով 2019-nCoV վարակման 1099 դեպքերը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հաղորդվել է, որ առավելագույն ինկուբացիոն շրջանը կազմում է մոտ 2 շաբաթ: Մասնագետների խոսքով՝ նոր կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբը սկզբունքորեն տարբերվում է մյուս հիվանդություններից նրանով, որ գաղտնի շրջանում հիվանդության կրողը կարող է վարակել մյուսներին:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1018-ի, 108 մահվան նոր դեպք է գրանցվել վերջին օրերին: 43 101 վարակվածներից 7345-ը (19%) գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:    



© NEWS.am Medicine