Մահացել է 1115 պացիենտ. Նոր կորոնավիրուսն արդեն պաշտոնական անուն ունի

09:31   12 փետրվարի, 2020

Նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1115 պացիենտ. մահվան 97 նոր դեպք է գրանցվել միայն վերջին օրվա ընթացքում:

Ըստ worldometers.info-ի տեղեկությունների՝ գրանցվել է վարակման ընդհանուր 45 171 դեպք: 5909-ի դեպքում ելքն արդեն հայտնի է. 4794-ը (81 տոկոս) առողջացել է, 1115-ը (19 տոկոս), ինչպես նշվեց վերեւում, մահացել է:

Դեռեւս հիվանդ է 39 262 պացիենտ: Նրանցից 8216-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է, իսկ 31 046-ի վիճակը գնահատվում է թեթեւ կամ միջին ծանրության:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսին պաշտոնական անուն է տվել՝ COVID-19: Հիմա նոր վիրուսը պետք է անվանել հենց այդպես՝ 2019-nCoV-ի փոխարեն:



© NEWS.am Medicine