Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել 18 ամիս անց

14:08   12 փետրվարի, 2020

COVID-19 անվանումը ստացած չինական կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել 18 ամիս անց: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը Ժնեւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ներգրավվել բոլոր հասանելի ռեսուրսներն ու միջոցներ ձեռնարկել COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Կանխարգելման նպատակով շատ կարեւոր է 40-60 վայրկյան օճառով լվանալ ձեռքերը, քիթն ու բերանը փակել փռշտալու ժամանակ, խուսափել հասարակական վայրերից, ինչպես նաեւ վարակվածների հետ շփումից:

Հիշեցնենք, որ առաջին անգամ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 28 երկրներում: ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Վերջին տվյալներով 1115 մարդ է զոհվել:  



© NEWS.am Medicine