12-րդ երեխային լույս աշխարհ բերած Գոհարը երազում է սեփական բնակարանի մասին (վիդեո)

20:27   12 փետրվարի, 2020

38-ամյա Գոհարն այսօր դուրս է գրվել ծննդատնից իր փոքրիկի՝ Աննայի հետ, որը լույս աշխարհ է եկել փետրվարի 10-ին: Աննան ընտանիքում 12-րդ երեխան է. նա ունի 6 եղբայր եւ 5 քույր:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ իր ավագ երեխան արդեն 15 տարեկան է: 8 երեխա դպրոց է հաճախում, երկուսը՝ մանկապարտեզ, իսկ մյուս երկուսը, այդ թվում նորածինը, կմնան տանը: Նորածնի անունը, Գոհարի խոսքով, ընտրել են ավագ երեխաները:

Գոհարի խոսքով՝ իր բազմազավակ ընտանիքը շատ խնդիրների է բախվում: Ընտանիքը նպաստ է ստանում «Փարոս» ծրագրով՝ 100 000 դրամի չափով, որն էլ ծախսվում է բնակարանի վարձը վճարելու համար: Գոհարն ու նրա ամուսինը երազում են սեփական բնակարանի մասին եւ հույս ունեն, որ կառավարությունը կօգնի իրենց պես մեծ ընտանիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:   



© NEWS.am Medicine