Կորոնավիրուսի հետեւանքով մահացության կտրուկ աճ. մահվան 255 նոր դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1369-ի

09:24   13 փետրվարի, 2020

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան 255 նոր դեպք: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1369-ի:

Ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման նվազագույնը 60 373 հաստատված դեպք, մեծ մասը՝ Չինաստանում: 7401 դեպքում ելքը հայտնի է. 6032-ը (82 տոկոս) առողջացել է, 1369-ը (18 տոկոս) մահացել:

Վերջին տեղեկություններով՝ դեռեւս վարակված պացիենտների թիվը կազմում է 52 972. նրանցից 8219-ը ծանր կամ կրիտիկական վիճակում են:

Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաեւ 28 այլ երկրներում: Ամենամեծ թվով դեպքերը Ճապոնիայում են (247). 45 նոր դեպք է ախտորոշվել միայն վերջին մեկ օրում: Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, 4 պացիենտ հիմա կրիտիկական վիճակում է, իսկ 10-ը առողջացել է եւ դուրս գրվել:



© NEWS.am Medicine