Կորոնավիրուսով ավելի շատ տղամարդիկ են վարակվում, քան կանայք․ հետազոտություն

10:36   13 փետրվարի, 2020

COVID-19 կորոնավիրուսով ավելի շատ տղամարդիկ են վարակվում, քան կանայք։ Այս մասին են փաստում վերջին հետազոտությունները, հաղորդում է Dayly Mail-ը։

Վուհանի համալսարանական հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտների 54%-ը տղամարդիկ են։ Մեկ այլ հիվանդանոցի ցուցանիշներով՝ տղամարդիկ կազմում են վարակվածների 68%-ը։

Հետազոտողները այժմ փորձում են պարզել, թե ինչն է տղամարդկանց ավելի խոցելի դարձնում վիրուսի նկատմամբ: Հետզոտողները դեռեւս հակված են այն մտքին, որ այս անհամաչափության պատճառը կարող է կապված լինել  նրա հետ, թե ովքեր են առաջինը վարակվել վիրուսով, ուղեկցող հիվանդությունների, ինչպես նաեւ կանանց հորմոնների հակաբորբոքային հատկության հետ։

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը արդեն 1369 մահվան պատճառ է դառել, որոնց մեծ մասը գրանցվել է Չինաստանում։ Մահվան 255 նոր դեպք է գրանցվել միայն վերջին օրվա ընթացքում:



© NEWS.am Medicine