Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է մտավոր առողջ մնալ ամբողջ կյանքում

23:38   13 փետրվարի, 2020

Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները հաստատում են, որ ամբողջ կյանքում մտավոր առողջության պահպանման համար պետք է ապրել լավատես զուգընկերոջ հետ՝ դա կնպաստի ամուսինների մոտ Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի եւ կոգնիտիվ ունակությունների այլ խախտումների զարգացման վտանգի նվազմանը։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում, գիտնականները անցկացրել են 4500 զույգի 8-ամյա ուսումնասիրություններ եւ կապ են հայտնաբերել լավատես մարդու հետ ամուսնության եւ մտավոր առողջության վատացման ցածր ռիսկի միջեւ։ Լավատես զուգընկերը օգնում է առողջ ապրելակերպ վարել, ճիշտ սնվել եւ ֆիզիկապես ակտիվ լինել, ինչը դրականորեն է ազդում ֆիզիկական առողջության վրա։

Գիտնականների խոսքերով՝ թեեւ լավատեսության հակումը մասամբ ժառանգաբար է փոխանցվում, կան վկայություններ, որ դրան նույնպես կարելի է սովորել։ Գիտնականները պարզել են, որ այլ մարդու ազդեցությամբ իսկապես կարելի է փոխվել եւ ավելի լավատես դառնալ։



© NEWS.am Medicine