Թեստավորվել է գետնանուշից ալերգիայի դեմ եզակի դեղամիջոցը

23:47   14 փետրվարի, 2020

Գետնանուշից մահացու վտանգավոր ալերգիայի դեմ եզակի դեղամիջոցն անցել է կլինիկական փորձարկում: Ինչպես պարզ է դարձել, դրա միջոցով հնարավոր է հաղթահարել ալերգիան ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ալերգիայի այդ տեսակն ունեցող կամավորների երկու երրորդը, որոնք մասնակցել են հետազոտությանը, կարողացել են ուտել գետնանուշ ներարկումը ստանալուց ընդամենը երկու շաբաթ անց:

Ստենֆորդի համալսարանի աշխատակիցները նշում են, որ ոմանց համար բավարար է միայն մեկ ներարկումը ցանկալի արդյունքի հասնելու համար, իսկ կլինեն մարդիկ, որոնց անհրաժեշտ կլինի ընդունել ներարկումներ մի քանի ամիսը մեկ: Թերապիան, հնարավոր է, արդյունավետ կլինի նաեւ կաթից եւ ծովամթերքից ալերգիայի դեպքում:

Ալերգենի հետ կոնտակտի դեպքում ալերգիկների շրջանում տեղի է ունենում մի խումբ միացությունների կենտրոնացում, որոնցից է իմունոգլոբուլին Е-ն՝ հակամարմին, որի դերը վտանգավոր տարրերից օրգանիզմն ազատելն է: Ալերգիկ ռեակցիաները հաճախ ի հայտ են գալիս սուր արտահայտված եւ մի քանի վայրկյանի ընթացքում: Որոշ դեպքերում դրանք կարող են շատ վտանգավոր լինել՝ ընդհուպ մինչեւ կյանքին վտանգ ներկայացնել:

Ավանդական թերապիան ենթադրում է ալերգենի նկատմամբ զգայունության նվազում՝ ադապտացնելով օրգանիզմը դրա փոքր չափաբաժիններին: Սակայն պացիենտների 15 տոկոսի շրջանում առաջանում է անաֆիլակտիկ շոկ այդ ընթացքում: Դեռ ավելին, կարող է պահանջվել մի քանի տարի որոշակի արդյունք գրանցելու համար:

Նոր միջոցը՝ էտոկիմաբը, ազատում է մարդկանց այդքան երկարաժամկետ բուժման անհրաժեշտությունից: Այդ դեղամիջոցն ի սկզբանե ստեղծվել է էքզեման բուժելու համար, սակայն պարզվել է, որ այն անարդյունավետ է այդ հիվանդության դեպքում: Դեղամիջոցն ազդում է ինտերլեյկին-33-ի վրա, որն առաջացնում է մի շարք միացությունների բռնկում, որոնք էլ ալերգիկ ռեակցիայի պատճառ են դառնում:

Փորձարկումների շրջանակում 15 կամավորների դեպքում 11-ին էտոկիմաբը կանխել է լուր ալերգիկ ռեակցիան: Վերահսկիչ խմբին, որը ստացել էր պլացեբո, պահանջվել է ադրենալինի ներարկում, քանի որ նրանց մոտ դեռեւս զարգանում էին լուրջ ալերգինկ ռեակցիաներ:

Ներկայումս գիտնականները պատրաստվում են անցկացնել ավելի մասշտաբային հետազոտություններ տարատեսակ սննդային ալերգիա ունեցող մարդկանց մասնակցությամբ:



© NEWS.am Medicine