Կորոնավիրուսի թեստերի արդյունքները կարող են եւ սխա՞լ լինել

11:41   15 փետրվարի, 2020

Կասկածներ կան, որ կորոնավիրուսի լաբորատոր թեստերը ոչ միշտ են ճիշտ ախտորոշում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Մի շարք երկրներում տեղեկություններ կան, որ մարդիկ մինչև վերջնական ախտորոշվելը թեստերով մինչեւ 6 անգամ բացասական պատասխան են ստացել։

Համաճարակի էպիկենտրոնում՝ Չինաստանի Հուբեյ նահանգում, կորոնավիրուսով մարդկանց թիվը սկսել են հաշվել ոչ թե ըստ թեստերի արդյունքների, այլ՝ ըստ հիվանդության ախտանիշերի։

Արդյունքում, մեկ օրվա ընթացքում գրանցվել է մոտ 15 000 նոր դեպք` այս համաճարակի բոլոր դեպքերի մեկ քառորդը:

Թեստերն աշխատում են հետեւյալ սկզբունքով․ պացիենտից վերցվում է կենսաբանական հեղուկի նմուշ, որից լաբորատոր պայմաններում առանձնացվում է վիրուսի գենետիկ կոդը, եթե այն կա, եւ կնկնօրինակվում է բազմաթիվ օրինակներով, ինչի օգնությամբ վիրուսի նույնիսկ փոքր քանակությունը հայտնաբերվում է։

Այս «RT-PCR» թեստերը բժշկության մեջ լայնորեն կիրառվում են ՄԻԱՎ-ի և գրիպի ախտորոշման համար եւ ունեն բարձր հուսալիություն։

Radiology ամսագրի կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 167 հիվանդներից 5 թեստի արդյունքում բացասական պատասխան են ստացել, չնայած այն փաստին, որ թոքերի հետազոտությունը ցույց է տվել կորոնավիրուսային վարակը։ Ավելի ուշ կրկին փորձարկելով թեստը՝ դրական արդյունք է ստացվել։



© NEWS.am Medicine