Ի՞նչ խնդրի մասին է հուշում աղմուկն ականջներում

16:26   16 փետրվարի, 2020

Ականջներում աղմուկը կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան: Ինչպես հաղորդում է Express պարբերականը, այդ վիտամինի պակասը հանգեցնում է նյարդերի միչեւ կապի վատթարացմանը, ինչը կարող է հանգեցնել հոգեկան առողջության կայուն վատացմանը եւ անգամ պարալիչի զարգացմանը:

Մասնագետների խոսքով՝ բավարար քանակությամբ վիտամին B12-ի ստացումը չափազանց կարեւոր է նորմալ արյունարտադրողականության եւ նյարդաբանական գործընթացների համար: Այդ վիտամինի պակասը նպաստում է պերիֆերիկ, մեջքի եւ գլխուղեղի նյարդերի հետընթացին, ինչպես նաեւ խթանում է անեմիայի եւ մի շարք նյարդաբանական ախտանիշերի զարգացմանը:

Վիտամին В12-ն անհրաժեշտ է նյարդերի եւ արյան բջիջների առողջությունը պահպանելու համար, ինչպես նաեւ բոլոր բջիջներում գենետիկ նյութի՝ ԴՆԹ-ի նորմալ արտադրության համար:

Վիտամին В12-ի պակասի ախտանիշերից մեկն աղմուկն է ականջներում՝ վիճակ, որը բնութագրվում է լսողական արտաքին աղբյուրի հետ կապ չունեցող աղմուկով:

Մարդու կողմից այդ աղմուկը կարող է ընկալվել որպես.

Այդ ձայները կարելի է լսել մեկ կամ երկու ականջներում, ինչպես նաեւ գլխում: Աղմուկը կարող է դադարներ ունենալ կամ լսվել անդադար:

Ինչո՞ւ է վիտամին B12-ի պակասի պատճառով առաջանում աղմուկ ականջներում: Բանն այն է, որ այդ վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմին միելին՝ նյարդերը շրջապատող պաշտպանիչ կամ մեկուսացնող շերտ արտադրելու համար: Դրա պակասի դեպքում շերտը բարակում է՝ հանգեցնելով նյարդերի միջեւ կապի վատթարացմանը, եւ դա կարող է նպաստել ականջներում աղմուկի առաջացմանը:

Այդ վիտամինի պակասը կարելի է լրացնել այնպիսի մթերքով, ինչպիսիք են միսը, սաղմոնն ու ձողաձուկը, ինչպես նաեւ կաթնային եւ կաթնաթթվային մթերքն ու ձուն: Իսկ նրանց համար, ովքեր չեն օգտագործում այդ մթերքը, օրինակ, վեգանները եւ բուսակերները, ստիպված կլինեն ընդունել այդ վիտամինը պարունակող սննդային հավելումներ:



© NEWS.am Medicine