Նոր մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետորեն գտնել արյան մեջ մելանոմայի բջիջները

23:44   15 փետրվարի, 2020

Էդիթ Քոուենի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները նոր մոտեցում են ներկայացրել, որի միջոցով հնարավոր է մելանոմայի բջիջները հայտնաբերել արյան մեջ: Այս մասին նշված է British Journal of Cancer ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է DaijiWorld.com-ը, մեթոդը երեք անալիզների համակցություն է, որի ճշգրտությունը հաջողվել է հասցնել մինչեւ 72 տոկոսի, ինչն ավելի բարձր է ստանդարտ թեստերի միջին ցուցանիշներից:

Մելանոմայի բջիջներն անջատվում են հիմնական ուռուցքից՝ ընկնելով արյան հոսքի մեջ, եւ մելանոման այս կերպ տարածվում է օրգանիզմում՝ առաջացնելով մետաստազներ: Խնդիրն այն է, որ ստանդարտ ֆիլտրի օգտագործումը, որը բջիջները մաղում է ըստ մեկ նշանի, չի գործում: Այս պատճառով այդպիսի բջիջների հայտնաբերվելիության ցուցանիշները մինչեւ վերջին ժամանակները տատանվում էին 40-ից մինչեւ 87 տոկոսի սահմաններում:

Մասնագետների խոսքով՝ գոյություն ունի մելանոմայի բջիջների ձեւի եւ կենսաբանական ակտիվության ահռելի բազմազանություն. բոլոր բջիջները տարբեր տեսք ունեն եւ տարբեր կերպ են արձագանքում թեստ-համակարգերին: Մելանոմայի բջիջներն արդյունավետորեն թաքնվում են արյան մեջ տարրալուծված հազարավոր այլ բջիջների եւ նյութերի շարքում:

Հետազոտողները փորձել են այդ բջիջները գտնել «բազմանիստ» մոտեցման օգնությամբ: Միացնելով երեք անալիզները՝ նրանց հաջողվել է հայտնաբերվելիության ցուցանիշը հասցնել մինչեւ ստանդարտ 72 տոկոսի:

Հիմա գիտնականները նախատեսում են իրենց թեստ-համակարգն այնպես կարգավորել, որ երաշխավորվի մելանոմայի բջիջների ամենալայն դիապազոնի ընդգրկումը:



© NEWS.am Medicine