Պեկին վերադարձող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն

15:36   15 փետրվարի, 2020

Պեկին վերադարձող բոլոր քաղաքացիները կարանտինի մեջ կլինեն 14 օրով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Արձակուրդներից Չինաստանի մայրաքաղաք վերադառնալուց հետո բնակիչներին ասվել է, որ կամ ինքնամեկուսանան, կամ գնան կարանտինի համար հատուկ նախատեսված վայրեր։

Պեկինի վիրուսների կանխարգելման աշխատանքային խմբից ստացված ծանուցումը ստացվել է այն ժամանակ, երբ բնակիչները Չինաստանի այլ քաղաքներում լուսնային Նոր տարին անցկացնելուց հետո վերադառնում էին մայրաքաղաք:

Պեկինում ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ:

Նշենք, որ երեկ Եգիպտոսը հաստատեց Աֆրիկայում առաջին կորոնավիրուսի դեպքը։

Մինչ այժմ՝ Ուհան քաղաքից սկիզբ առած վիրուսի հետեւանքով ամբողջ աշխարհում զոհվել է մոտ 1500, վարակված է՝ մոտ 66 հազար մարդ։



© NEWS.am Medicine