Ինչպիսի՞ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ (լուսանկար)

14:40   17 փետրվարի, 2020

Միացյալ Նահանգների Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի լաբորատորիայի գիտնականները լուսանկարել են նոր COVID-19 (SARS-CoV-2) կորոնավիրուսը: Նկարահանումն իրականացվել է թափանցող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով:

Վիրուսի նմուշները տրամադրել է լաբորատորիայի աշխատակից Էմիմի դե Վիտը, իսկ լուսանկարներն արել է մանրադիտակագետ Էլիզաբեթ Ֆիշերը: Արված լուսանկարները "գունավորվել" եւ մշակվել են ինստիտուտի բժշկական վիզուալ արվեստի կենտրոնում:

Ըստ գիտնականների` նոր լուսանկարները քիչ են տարբերվում այն կորոնավիրուսի պատկերներից, որը 2012 թվականին շնչառական համախտանաշի համաճարակ էր առաջացրել Մերձավոր Արևելքում: Բոլոր կորոնավիրուսների լուսանկարները նման են միմյանց` դրանց պարուրող «թագի» պատճառով:

Նոր լուսանկարները հասանելի ենFlickr-ի միջոցով Ինստիտուտի էջից անվճար ներբեռնման համար:

Լուսանկարները: NIAID-RML

 



© NEWS.am Medicine