Ռուսաստանի առաջին քաղաքացին վարակվել է նոր կորոնավիրուսով. նրան տեղափոխել են հիվանդանոց  

17:10   17 փետրվարի, 2020

Ռուսաստանի առաջին քաղաքացին վարակվել է նոր COVID-19 կորոնավիրուսով Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի վրա: Այս մասին հայտնել է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը:

«Բժշկական ստուգման ժամանակ զբոսանավի ուղեւորներից մեկի՝ Ռուսաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսը: Նրան բուժման համար տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնել է դեսպանատունը:

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա Ռուսաստանի քաղաքացու վարակման առաջին պաշտոնապես հաստատված դեպքն է: Ավելի վաղ հիվանդությունը հայտնաբերվել է Չինաստանի երկու քաղաքացու մոտ, որոնք Ռուսաստան են վերադարձել հայրենիք ուղեւորությունից հետո: Նրանք բուժում են ստացել եւ դուրս են գրվել հիվանդանոցից:

Diamond Princess զբոսանավը կանգնած է Իոկոգամա նավահանգստում փետրվարի 3-ից: Վարկման դեպքեր են գրանցվել զբոսանավի արդեն 454 ուղեւորի մոտ. 99 դեպք է հաստատվել միայն վերջին օրերին:

Զբոսանավում գտնվել է 3700 ուղեւոր, այդ թվում՝ 24 ռուսաստանցի:

Լուսանկարը՝ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան 



© NEWS.am Medicine