Չինաստան է ժամանել ԱՀԿ միջազգային առաքելությունը՝ ուսումնասիրելու նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

19:15   17 փետրվարի, 2020

Չինաստան է ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային առաքելությունը՝ ուսումնասիրելու նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Պեկին են ժամանել ԱՀԿ միջազգային առաքելության փորձագետները: Նրանք սկսել աշխատանքները: Թիմի կազմում կան մասնագետներ ԱՄՆ-ից»,- ասել է նա:

Փորձագետները կայցելեն նաեւ Գուանդուն եւ Սիչուան նահանգներ:

Ավելի վաղ ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ առաքելությունը կազմված է 12 միջազգային մասնագետներից, եւ նրանց կմիանան 12 մասնագետներ Չինաստանից: Նրանց նպատակն է հավելյալ գիտելիքներ ստանալ հիվանդության բռնկման մասին՝ դրան «գլոբալ պատասխան» տալու համար:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսն արդեն սպանել է 1776 մարդու, միայն վերջին օրերին գրանցվե է մահվան 106 դեպք:

Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 71 334-ի: Նրանցից 11 040-ն արդեն ապաքինվել է, 58 518-ը դեռ հիվանդ է, եւ 11 298-ը գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:     



© NEWS.am Medicine