Կանաչ թեյի էքստրակտը եւ ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել լյարդի ճարպային անբուժելի հիվանդության ծանրությունը. հետազոտություն

22:14   18 փետրվարի, 2020

Կանաչ թեյի էքստրակտը եւ ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել լյարդի ճարպային անբուժելի հիվանդության ծանրությունը 75 տոկոսով: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները մկների վրա փորձի արդյունքում:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտության ընթացքում մի խմբի մկներին 16 շաբաթ կերակրել են մեծ քանակությամբ ճարպերով, նրանց նաեւ կանաչ թեյի էքստրակտ են տվել, եւ մկները վազել են անիվի մեջ: Մյուս խմբին միայն ճարպեր են տվել:

Պարզվել է, որ առաջին խմբի մկների լյարդի մեջ 4 անգամ ավելի քիչ լիպիդային շեղումներ են եղել՝ ի տարբերություն երկրորդ խմբի:

Այդպիսով, կանաչ թեյի էքստրակտի եւ ֆիզիկական վարժությունների համադրությունը կարող է նվազեցնել լյարդի ճարպային անբուժելի հիվանդության ծանրությունը:

Լուսանկարը՝ Joshua Lambert research group / Penn State 



© NEWS.am Medicine