Իրանում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել

16:25   19 փետրվարի, 2020

Իրանում COVID-19 կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը:

Ինչպես հայտնում է en.isna.ir-ը, երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել: Պացիենտների ազգության եւ նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:

Վարակվծաներին մեկուսացրել են: Նրանց անալիզների արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսը սպանել է արդեն 2011 մարդու: Միայն վերջին օրերին Չինաստանում 137 մահվան դեպք է գրանցվել եւ մեկ դեպք՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվը հասնում է 75 216-ի: 



© NEWS.am Medicine