Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ կարմրուկի պատճառով

22:19   19 փետրվարի, 2020

Կարմրուկն այդքան էլ անվնաս չէ, որքան թվում է. դրա պատճառով բարդացումները կարող են ծանր լինել, հաղորդում է BMJ Case Reports-ը: Գիտնականները նկարագրել են 3 մեծահասակների մոտ կարմրուկի ընթացքը:

Առաջին պացիենտը եղել է երիտասարդը, որը փոքր հասակում հիվանդության դեմ բավարար իմունիզացիա չի ստացել: Նրա մոտ կարմրուկը բարդացել է հեպատիտով՝ լյարդի բորբոքում:

Երկրորդ պացիենտի մոտ առաջացել է ապպենդիցիտ, երրորդի մոտ՝ մենինգիտ: Վերջինս դիմել է բժշկի սուր գլխացավով եւ տեսողական խնդիրներով:

Բոլոր երեք պացիենտները, ըստ զեկույցի, ապաքինվել են բուժումից հետո, նրանց մոտ քրոնիկ խնդիրներ չեն զարգացել:

Գիտնականների խոսքով՝ քանի որ կարմրուկը ճնշում է իմունային համակարգը , բարդացումներ կարող են լինել ցանկացած օրգանում: Տարածված բարդացումներից են՝ թոքաբորբ, ցնցումներ եւ էնցեֆալոմիելիտ (գլխուղեղի եւ ողնուղեղի բորբոքում): Ծանր դեպքերում կարող է առաջանալ սկլերոզացվող պանէնցեֆալիտ:

Գիտնականները հիշեցնում են, որ կոլեկտիվ իմունիտետի պահպանման եւ նոր համաճարակների կանխարգելման համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ աշխարհում պատվաստումների մակարդակը բարձր լինի:  



© NEWS.am Medicine