Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 2128-ի. Վերջին մեկ օրում գրանցվել է  մահվան 116 նոր դեպք

09:42   20 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 2128-ի: Մահվան 116 նոր դեպք է գրանցվել միայն վերջին մեկ օրում՝ 114 Չինաստանում, եւս 2՝ Diamond Princess նավում, որը Ճապոնիայում կարանտինի մեջ է:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ վարակվածների թիվը կազմում է 75 727: Առողջացել է 16 446 պացիենտ, դեռեւս հիվանդ են 57 153-ը, որոնցից 12 063-ը (21 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում են:

Diamond Princess նավում մահացած պացիենտները 80-ն անց տղամարդ եւ կին են, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեին: Նավում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 621-ի:



© NEWS.am Medicine