Իրանում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել

08:33   20 փետրվարի, 2020

Իրանում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Զահանպուրը:

«Դժբախտաբար, երկուսն էլ, հաշվի առնելով նրանց պատկառելիլ տարիքը, մահացել են»,- գրել է նա Twitter-ում` ընդգծելով, որ երկու հիվանդների մոտ էլ կորոնավիրուսի թեստերի նախնական արդյունքները դրական են եղել:
Հայտնի է, որ վիրուսով վարակված մարդիկ Իրանի քաղաքացիներ են` Կում քաղաքի բնակիչներ, որը ուխտագնացության վայր է ամբողջ աշխարհի շիաների համար:

Սրանք կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են Կենտրոնական Ասիայում, հայտնում է aljazeera.com-ը: Պարբերականի համաձայն` երկու զոհերի մոտ էլ կորոնավիրուսի հետեւանքով լրջորեն վնասված էին թոքերը:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թեհրանը որոշում էր կայացրել դադարեցնել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ, ինչպես նաեւ կարանտինի տակ առնել Չինաստանից Իրան ժամանող անձանց:



© NEWS.am Medicine