Կոենզիմ Q10-ն իսկապես արդյունավետ է դեմքի կնճիռների դեմ. հետազոտություն

18:13   20 փետրվարի, 2020

Կոենզիմ Q10-ն (CoQ10) իսկապես արդյունավետ է դեմքի կնճիռների դեմ: Տարիքի հետ օրգանիզմում դրա մակարդակը նվազում է, ինչը հանգեցնում է քրոնիկ այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են՝ սրտի հիվանդություններ, դիաբետ եւ քաղցկեղ, զարգացման ռիսկի մեծացմանը:

CoQ10-ի օգտագործումն օգնում է նվազեցնել մաշկի ծերացման նշանները, պաշտպանել օրգանիզմը հիվանդություններից՝ կապված օքսիդատիվ սթրեսի հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Aging Research ամսագրում: Համաձայն հետազոտության տվյալների՝ CoQ10-ը պայքարում է մաշկի ծերացման, չորության, կնճիռների եւ էլաստիկության կորստի դեմ:

Գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են ծերացման միտոխոնդրիալ տեսությունում Կոենզիմ Q10-ի դերը: Հետազոտության համար նրանք կամավորների մաշկից նմուշներ են վերցրել՝ գնահատելու, թե արդյոք այն ազդում է միտոխոնդրիայի ֆունկցիայի վրա:    

Մասնագետները նմուշները մշակել են կամ Կոենզիմ Q10-ով կամ հսկման լուծույթով: Վերջում նրանք չափել են բիոմարկերները:

Պարզվել է, որ միտոխոնդրիալ ակտիվության բիոմարկերները նվազում են տարիքի հետ:

Հետազոտության տվյալներով՝ CoQ10-ն օգնում է կանխել միտեխոնդրիաների տարիքային դիսֆունկցիան: ԹԻմը նշել է, որ դրա շնորհիվ միտոխոնդրիալ ակտիվությունը զգալիորեն լավացել է, եւ բջիջների կողմից թթվածնի օգտագործումը մեծացել է 30%-ով:  



© NEWS.am Medicine