Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2247-ի, 118 մարդ մահացել է վերջին մեկ օրում

09:35   21 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2247-ի, 118 պացիենտ մահացել է վերջին մեկ օրում, բոլորը Չինաստանից են:

Հիմա հիվանդանոցներում է գտնվում 55 930 պացիենտ, նրանցից 12 065-ը (22 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է: Առողջացել եւ դուրս են գրվել 18 561-ը (արդեն հայտնի ելքով դեպքերի 89 տոկոսը):

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 76 738, նրանց գերակշիռ մեծամասնությունը Չինաստանից է: Կորոնավիրուսային ինֆեկցիայի 156 դեպք է գրանցվել Հարավային Կորեայում (ընդ որում՝ վերջին մեկ օրում 45 նոր դեպք), 97 դեպք՝ Ճապոնիայում (չհաշված Diamond Princess նավում դեպքերը), 85 դեպք՝ Սինգապուրում, 69 դեպք՝ Հոնկոնգում:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով է վարակվել 5 մարդ, որոնցից երկուսը մահացել է: Հիմա երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են նկատվել, հասել է 30-ի:



© NEWS.am Medicine