Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկումները կսկսեն ապրիլի վերջից ոչ վաղ

10:50   21 փետրվարի, 2020

COVID-19 կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկումները կսկսեն ապրիլի վերջից ոչ վաղ: Այս մասին հայտնել է Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Սյույ Նանպինը:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ցզեն Իսինն իր հերթին հայտարարել է, որ չինական մի քանի պատվաստանյութեր արդեն թեստավորում են կենդանիների վրա:

Ինչպես նշել է Ցզեն Իսինը, պատվաստանյութը ստեղծելիս մասնագետներն առաջին հերթին պետք է որոշեն ակտիվ բաղադրամասերը եւ ընտրեն վիրուսի համապատասխանող շտամը: Դրանից հետո պետք է ստեղծել արտադրության տեխնոլոգիան, կազմակերպել որակի հսկողությունը, անցկացնել պատվաստանյութի մի շարք փորձարկումներ եւ անվտանգության ստուգման փորձաքննություն: Կլինիկական փորձարկումները հնարավոր կլինի սկսել միայն այն բանից հետո, երբ վերեւում նշված ամեն ինչն արդեն արված կլինի:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ կորոնավիրուսը խլել արդեն 2247 կյանք: Աշխարհում վարակված է 76 հազար մարդուց ավելի, նրանց մեծամասնությունը Չինաստանից է: Բռնկման էպիկենտրոնն է համարվում Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը:



© NEWS.am Medicine