Կորոնավիրուսից 2360 մարդ է մահացել, 109-ը` վերջին օրվա ընթացքում

09:30   22 փետրվարի, 2020

Նոր COVID-19 կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 2360-ի: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվել է 109 մահվան դեպք:

Worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ վարակված է արդեն 77.816 մարդ, 20.975-ն արդեն ապաքինվել են, 54.480-ը գտնվում են հիվանդանոցում, որոնցից 11.539-ը (21 տոկոս) գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել աշխարհի 32 երկրում, այդ թվում` Իրանում (18 դեպք, 4-ը` մահացու) եւ Լիբանանում (1 դեպք): Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը գրանցվել է Հարավային Կորեայում (346 դեպք, որից վերջին 24 ժամում ախտորոշվել է 137-ը), Ճապոնիայում (110), Սինգապուրում (86) եւ Հոնկոնգում (69):



© NEWS.am Medicine