Մանգուստի կծելուց հետո կինը 66 վիրահատության է ենթարկվել եւ զրկվել վերջույթներից եւ քթից

23:45   24 փետրվարի, 2020

Հարավային Աֆրիկայից 36-ամյա Շանենլի Վիսսերը մանգուստի կծելուց հետո 66 վիրահատության է ենթարկվել եւ զրկվել վերջույթներից եւ քթից:

The Sun-ի հաղորդմամբ՝ մանգուստը կնոջը կծել է 2017-ին: Սկզբում նա ուշադրություն չի դարձրել միջադեպին, սակայն 2 օր անց նրա ինքնազգացողությունը վատացել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սեպսիս են ախտորոշել: Արյան վարակման պատճառով խափանվել է երիկամների, լյարդի եւ այլ կարեւոր օրգանների աշխատանքը: Բժիշկները ստիպված են եղել 11 օրով արհեստական կոմայի մեջ մտցնել նրան:

Շանենլիի խոսքով՝ բժիշկներն իր հարազատներին ասել են, որ ինքը ապրելու շանսեր չունի:  Կինը զրկվել է վերջույթներից, քթից եւ շուրթերից: Նա 66 վիրահատության է ենթարկվել: Շուրթերը վերականգնելու վիրահատությունը տեւել է 13 ժամ: 



© NEWS.am Medicine