Գերմանիայի դաշնային Սահմանադրական դատարանը թույլ է տվել էվթանազիան

23:48   26 փետրվարի, 2020

Սեփական հայեցողությամբ մահվան իրավունքը մարդու անձնական իրավունքներից է, իսկ կոմերցիոն հիմունքներով էվթանազիայի արգելքը հակասում է Գերմանիայի հիմնական օրենքին։ Այսպիսի որոշում է փետրվարի 26-ին կայացրել Գերմանիայի դաշնային Սահմանադրական դատարանը։

Ինչպես նշել է ԳԴՀ բարձրագույն դատական ատյանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն, սեփական հայեցողությամբ մահվան իրավունքը մարդու անձնական իրավունքն է, եւ այն ներառում է ինքնասպանություն գործելու կամ կյանքից հեռանալու համար երրորդ կողմի օգնությանը դիմելու ազատություն։

Դատարանի վճիռը, սակայն, չի նշանակում, որ օրենսդիրներին արգելված է կարգավորել էվթանազիային նպաստող կազմակերպությունների գործունեությունը։



© NEWS.am Medicine