Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել

19:30   27 փետրվարի, 2020

Բոստոնյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականները ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուներին ներկայացրել են mRNA-1273 փորձարարական պատվաստանյութի նմուշներ՝ նախատեսված նոր կորոնավիրուսի առաջացրած ինֆեկցիայի կանխարգելման համար:

Ինչպես փոխանցում է «Ռեմեդիումը», պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային ժամկետում. կորոնավիրուսի գենոմի վերծանման պահից մինչեւ պատվաստանյութի ներկայացումը անցել է ընդամենը 42 օր: Դրան հաջողվել է հասնել նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

Moderna-ի ներկայացուցիչների խոսքով՝ պատվաստանյութի ստողծման վրա առանց հանգստյան օրերի աշխատել են մոտ 100 մասնագետներ: Պատվաստանյութը մակերեսային վիրուսային սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկություն է պարունակում տեղեկատվական (մատրիցային) ՌՆԹ-ի տեսքով: Պատվաստանյութը սկսում է այդ սպիտակուցի դեմ հակամարմինների արտադրումը՝ իմունիտետ երաշխավորելով վիրուսի դեմ:

Նախատեսվում է նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն անցկացնել ապրիլին:



© NEWS.am Medicine