Կորոնավիրուսից պաշտպանվելու համար տղամարդկանց խորհուրդ են տվել սափրվել

23:37   28 փետրվարի, 2020

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար տղամարդկանց խորհուրդ են տվել սափրվել: Նման խորհուրդ են տվել Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի մասնագետները:

Նրանց տվյալներով՝ տարբեր մորուքների 36 տեսակներից 12-ը հարմար են պաշտպանիչ դիմակների արդյունավետ օգտագործման համար:

Գիտնականների խոսքով՝ դեմքի վրա մազածածկույթի առկայությունը նվազեցնում է վիրուսից պաշտպանվելու արդյունավետությունը 20-1000 անգամ, հաղորդում է CDC-ը:

Ավելին, եթե դեմքի վրա մազերը դուրս են գալիս դիմակի շրջանակներից, ապա պաշտպանվելու արդյունավետությունը զրոյական է:



© NEWS.am Medicine