Վեյպերը փոխում են բերանի խոռոչի միկրոֆլորան. հետազոտություն

12:00   29 փետրվարի, 2020

Վեյպերը փոխում են բերանի խոռոչի միկրոֆլորան՝ մեծացնելով բորբոքային պրոցեսների եւ ինֆեկցիաների ռիսկը: Նման եզրակացության են եկել Նյու Յորքի համալսարանի կենսաբանները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գիտնականները վեյպերների մոտ միկրոֆլորայի տեսակային կազմի փոփոխություններ են նկատել նաեւ բակտերիալ կենսաժապավենների ձեւավորման մեջ:

Ինչպես հայտնի է, էլեկտրոնային ծխախոտների ծխի մեջ պարունակվում են տոքսիններ, քաղցկեղածիններ եւ այլ նյութեր, որոնք մեծացնում են անոթների եւ թոքերի վնասման ռիսկը: Նոր հետազոտության շրջանակում 40 կամավորներ են մասնակցել, գիտնականները որոշել են պարզել, թե որքանով են տարածված լնդերի հիվանդությունները, կարիեսը եւ բերանի խոռոչի այլ հիվանդություններ: Տվյալ խնդիրները հայտնաբերվել են բոլոր ծխողների մոտ: Սակայն վեյպերների միկրոֆլորայում տարբեր փոփոխություններ են նկատվել, օրինակ՝ նրանց թքի մեջ եղել են բազմաթիվ Porphyromonas բակտերիաներ (կապված գինգիվիտի, պերիոդոնտիտ եւ այլ հիվանդությունների հետ):

Ծխողների համար (ե՛վ ծխախոտ, եւ՛ էլեկտրոնային ծխախոտ) բնորոշ են եղել մեծ քանակությամբ Veillonella բակտերիաներ: Ընդ որում, ծխողների էպիթելիա բջիջներն ավելի հակված են եղել ինֆեկցիաների նկատմամբ, քան չծխողների բջիջները:  



© NEWS.am Medicine