Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, վարակվել՝ 388-ը

22:01   28 փետրվարի, 2020

Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, վարակվել՝ 388-ը: worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ վարակման նոր 143 դեպք եւ մահվան նոր 8 դեպք է գրանցվել միայն վերջին օրերին:

Այս պահի դրությամբ Իրանն աշխարհում 4-րդ տեղում է վարակվածների թվով եւ 2-րդ տեղում՝ մահերի թվով:

Կորոնավիրուս շարունակվում է տարածվել աշխարհում: Հարավային Կորեայում վերջին օրերին գրանցվել է նոր 571 դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2337-ի, մահացել է 13 պացիենտ:

Իտալիայում ախտորոշվել է վարակման 655 դեպք, մահացել է 17 մարդ: Ճապոնիայում՝ վարակման 226 եւ մահվան 5 դեպք:

Կորոնավիրուսից մահվան ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, հասել է 2869-ի:  



© NEWS.am Medicine