Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է ավելորդ քաշը խանգարում թոքերի նորմալ աշխատանքին

15:02   29 փետրվարի, 2020

Մարդու կյանքի ամբողջ ընթացքում թոքերի ֆունկցիաներն աստիճանաբար նվազում են, սակայն ավելորդ քաշի հետ պրոցեսն արագանում է, եւ զարգանում է շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկ: Այս մասին ասվում է խոշոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Thorax ամսագրում:

Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականները վերլուծել են թոքերի եւ բրոնխների վիճակի վրա քաշի փոփոխության երկարաժամկետ ազդեցությունը: Հետազոտությանը մասնակցել է Եվրոպայից եւ Ավստրալիայից 20-44 տարեկան 3700 մարդ:

Եզրափակցությունները հետաքրքիր են եղել. քաշի ավելացման ֆոնին թոքերի ֆունկցիան նվազել է ոչ միայն ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ, այլ նույնիսկ նորմալ քաշ ունեցողների մոտ: Իսկ ճարպակալման ժամանակ քաշի նվազեցումը դանդաղեցրել է թոքերի ֆունկցիայի նվազեցումը: Բացի այդ, ստաբիլ նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ շնչուղիների առողջության վատթարացումն ավելի քիչ արտահայտված է եղել:

Գիտնականների խոսքով՝ քաշի ավելացման եւ թոքերի առողջության միջեւ կապը կարելի է բացատրել 2 մեխանիզմների օգնությամբ: Առաջին հերթին, ճարպի զանգվածը որովայնի խոռոչում եւ կրծքավանդակում, հավանաբար, սահմանափակում է շնչելու ժամանակ տարածքը թոքերի լայնացման համար՝ պնդում է հետազոտության հեղինակ Գաբրիելա Պերալտան: Երկրորդ հերթին, ճարպային հյուսվածքի ավելցուկի հետ կապված քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել թոքային հյուսվածքի վնասման եւ նվազեցնել շնչուղիների տրամագիծը:            



© NEWS.am Medicine