Գիտնականները պատմել են քաղցր ըմպելիքների նոր ռիսկերի մասին

17:41   29 փետրվարի, 2020

Եթե մեծահասակ մարդը հաճախ է գազավորված ըմպելիքներ խմում, ապա նրա մոտ կարող են զարգանալ լիպիդային փոխանակության խախտումներ՝ պարզել են Տաֆտսի համալսարանի գիտնականները:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նոր հետազոտությունն անցկացվել է 12 տարի: Պարզվել է, որ մարդկանց մոտ, որոնք ամեն օր գազավորված ըմպելիքներ են օգտագործում, դիսլիպիդեմիայի զարգացման ռիսկը 98 տոկոսով մեծ է, քան մյուսների մոտ: Ինչպես նաեւ, քաղցր ըմպելիքներ խմող մարդկանց մոտ մեծ է խոլեստերինի բարձր մակարդակի ռիսկը:

Գիտնականների խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել գազավորված ըմպելիքների միանշանակ վնասը:  



© NEWS.am Medicine