Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով

17:59   2 մարտի, 2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:

ԱՀԿ նոր մոտեցումների համաձայն` լրամշակվել են Նոր կորոնավիրուսային վարակի բուժման ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք սահմանված կարգով կհաստատվեն և կտեղայնացվեն: Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում է բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ: 

Վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով նախարարության մասնագետները մշտական կապի մեջ են ԱՀԿ և տարածաշրջանի գործընկերների հետ:

Առողջապահության նախարարությունը հորդորում է.



© NEWS.am Medicine