Կորոնավիրուսը կարող է սովորական սեզոնային վարակ դառնալ. մասնագետներ

18:39   3 մարտի, 2020

Այսօր աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է սեզոնային ինֆեկցիա դառնալ եւ վերադառնալ ամեն ձմեռ՝ պնդում են մասնագետները:

Ինչպես գրում է The Telegraph-ը, այսօր պացիենտների մոտ 20 տոկոսը, որոնց մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուսը, բախվում է բարդությունների հետ, իսկ մահացության ցուցանիշը գրեթե 2 տոկոս է:

Մասնագետներին հայտնի է կորոնավիրուսի 7 շտամմ, որոնք մարդկանց մոտ գրիպի նման ախտանիշներ են առաջացնում: Սակայն կարող է մի քանի տարի անցնել նախքան COVID-19 կորոնավիրուսը սովորական ռեսպիրատոր ինֆեկցիա կդառնա: Ինչ վերաբերում է հիվանդացության վիճակագրությանը, ապա, հավանաբար, ինֆեկցիայի երկրորդ ալիքը կբարձրանա հաջորդ ձմռանը, եւ կվարակվեն նրանք, ովքեր այս ձմռանը չեն վարակվել:

Մասնագետների խոսքով՝ վարակից խուսափելու համար խորհուրդ է տրվում հրաժարվել համբույրներից, գրկախառնություններից, մշտապես լվանալ ձեռքերը:  



© NEWS.am Medicine