Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3386-ի

10:03   6 մարտի, 2020

Կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 3386-ի: Անցած 24 ժամվա ընթացքում 99 նոր մահ է գրանցվել Չինաստանում, մահվան մեկ դեպք գրանցվել է ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 13-ի:

Զոհերի թվի առումով Չինաստանից հետո երկրորդ տեղում է Իտալիան, այստեղ մահացել է 148 մարդ, վարակվել է 3858 մարդ: Իրանը երրորդ տեղում է` 108 մահացության եւ 3513 վարակվածության դեպքով: Հարավային Կորեայում վարակվածները կրկնակի շատ են` 6284 մարդ, իսկ մահացության դեպքերն ավելի քիչ են` 40:

Հաստատված վարակվածության դեպքերը, ըստ worldometers.info/coronavirus/-ի` 98 428-ն են. առողջացել է 55 641 պացիենտ, 39 401-ը դեռ բուժում է ստանում, նրանցից 6273-ը (16 տոկոս) գտնվում է ծանր կամ կրիտիկական վիճակում:



© NEWS.am Medicine